Աշխարհում ամբողջ ֆինանսական համակարգը, էներգետիկ համակարգը, կառավարման համակարգը, մի խոսքով, առանց բացառության ամեն ինչ փոխվում է, մենք դարձյալ երկու մասի բաժանված վերացական Արևմուտք և Ռուսաստան ենք բանավիճում:
Բայց չէ՞ որ արդեն պարզ երևում է, որ այս ամբողջ ողբերգությունները՝ «համաճարակով», «տնտեսական ճգնաժամերով» և, վերջապես, պատերազմներով, իշխանությունը պահելու համար է: Նրանք, որոնք ՀԵՏՆԱԲԵՄՈՒՄ են և մեծ իշխանություն ունեն այսօր, պետք է կարողանան այս արդեն փլված տնտեսական և հասարակական համակարգը փոխակերպել նորի այնպես, որ դարձյալ իրե՛նք մնան բուրգի գագաթին: Հին բուրգը, որի հենասյուներն էին ազատականությունը, ազատ շուկան և ժողովրդավարությունը, փլվել է, և շատ արագ նորը պետք է կառուցել, պետք է այնպես անել, որ համաշխարհային հանրություն կոչվածը չխանգարի իրենց, ոտքի տակ չընկնի, դիմակ հագնի ու տանը նստի և, ամենակարևորը, կամովին անջատի իր ուղեղը: Այո, ամենից կարևորը մարդկանց մտածելու կարողությունից զրկելն է: Նրանց համար, ովքեր այսօր անսահմանափակ մեծ իշխանություն ունեն և ղեկավարում են համաշխարհային գործընթացները, ամենից առաջնահերթ խնդիրը, որ պետք է վերջականապես լուծեն, իշխանությունն է մարդկանց ուղեղների և հոգիների վրա: Աշխարհի նյութական պաշարները լիովին իրենց ձեռքում են, մնում է, որ մարդկանց նկատմամբ լիարժեք վերահսկողություն լինի:
Եվ դա է, որ այժմ տեղի է ունենում: Մի հանգամանք ևս, որը շատ կարևոր է ներկա գործընթացների բնույթը հասկանալու համար: Բանն այն է, որ այդ ՀԵտնաբեմը ղեկավարում է համաշխարհային գործընթացները ոչ միայն միջազգային կորպորացիաների, միջազգային կազմակերպությունների, ոչ միայն պետությունների ղեկավարներին իր ազդեցության տիրույթում պահելու, ոչ միայն ֆինանսական կապիտալն իր ձեռքում ունենալու, ոչ միայն տարբեր պետությունների զինված ուժերի և դրանց միջև բախումներ կազմակերպելու, այլ առաջին հերթին հետախուզական ծառությունների վրա իշխանություն ունենալու միջոցով: Եվ դա նոր բան չէ: Մենք ենք, որ միամիտ-միամիտ երեսուն տարի է միայն բանակ ունենալու մասին ենք մտածում:
Այսօր պետություններն իրենց ղեկավարներով (ավել կամ պակաս չափով) մարիոնետներ են նրանց՝ այդ համաշխարհային օլիգարխիայի կամ խորքային իշխանության, Հետնաբեմի, կամ անդրազգային կառույցների ձեռքին. բոլոր այդ անվանումները մեկ բովանդակություն ունեն՝ համաշխարհային իշխանություն: Կախյալ պետությունների ղեկավարները, ինչպես ՀՀ-ն և ՈՒկրաինան, լրիվ թութակներ են, որոնք կրկնում են նույն տեքստերը, որոնք իրենց ասվում է, որ ասեն: Այնպես որ, «Արևմուտքին» անվերապահորեն հավատալուց և երկրպագելուց առաջ, պետք է պարզել, թե, ո՞ր Արևմուտքին եք այդպես վստահում՝ սիոնիստակա՞ն, կաբալիստակա՞ն, անգլոսաքսոնակա՞ն, ֆաշիստակա՞ն, կաթոլի՞կ, թե՞ մեկ այլ:
Բայց հարցը, թերևս, այլ կերպ պետք է տալ. ինչու՞ եք վստահում այդ անընդհատ փոխակերպվող, անընդհատ մեզ ոչնչացնող, մեջքից հարվածող, անվերջ մոլորեցնող և մեզ բազմաթիվ անգամներ խաբած երևույթին: